Սնունդը և առողջությունը
Ինչո՞վ է օգտակար արքայախնձորով ջուրը. 168.am
Արքայախնձորի օգտակար հատկությունները շատերին են հայտնի։ Այս միրգը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից. այն հնարավորություն է տալիս մաքրել օրգանիզմը կուտակված տոքսիններից, ինչպես նաև դուրս բերել կուտակված հեղուկը։
Budetezdorovy.ru-ն գրում է, որ այն խորհուրդ է տրվում օգտագործել քաղցած վիճակում, որի պարագայում այն աշխատում է որպես միզամուղ և լուծողական միջոց։
Օգնում է ազատվել ավելորդ քաշից։ Արքայախնձորով ջուրն ակտիվացնում է նյութափոխանակությունը։ Այն թիամին է պարունակում, որն ածխաջրերը վերածում է էներգիայի։ Ապահովում է հագեցածության զգացում, ազատում քաղցի զգացումից և նվազեցնում քաղցր ուտելու ցանկությունը։ Արքայախնձորով ջուրը կօգնի նաև օրգանիզմն ապահովել դրա կենսագործունեության համար անհրաժեշտ մի շարք միկրոէլեմենտներով։ Այն կօգնի խուսափել ջղաձգումներից, որոնք կապված են ամենօրյա հոգնածության հետ, օրգանիզմը կհագեցնի կալիումով, որը վերահսկում է օրգանիզմում էլեկտրոլիտների հավասարակշռությունը։ Արքայախնձորով ջուրն օգնում է նաև պայքարել բորբոքումների դեմ, քանի որ բրոմելայն անունով ֆերմենտ է պարունակում։ Վերջինս նպաստում է տոքսինների ու հեղուկի դուրսբերմանը։
Հոգ է տանում լյարդի և աղիների առողջության մասին։ Արքայախնձորն օգտակար ֆերմենտներ և հակաօքսիդանտներ է պարունակում։ Այն նպաստում է աղիների մաքրմանը, քանի որ օգնում է կանխարգելել փորկապությունը, լավացնում է հաստ աղու անցանելիությանը։ Արքայախնձորով ջուրն օգնում է օրգանիզմից դուրս բերել ծանր մետաղները։
Նպաստում է վահանաձև գեղձի առողջությանը։ Արքայախնձորով ջուրը յոդ է պարունակում, ինչի շնորհիվ նպաստում է վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների լուծմանը։
Ինչպես պատրաստել արքայախնձորով ջուր
Բաղադրիչներ.
- կես արքայախնձոր՝ կեղևով,
- մի պտղունց դարչին,
- մեկ լիտր ջուր։
Պատրաստման եղանակը։ Հեռացրեք արքայախնձորի կեղևը, մնացած մասը կտրատեք։ Եռացող ջրին ավելացրեք լավ լվացած կեղևը, կտրատած արքայախնձորն ու դարչինը։ Կրակին թողեք 20 րոպե։ Ըմպելիքը կարող եք պահել սառնարանում, սակայն գերադասելի է այն օգտագործել թարմ վիճակում։
2-րդ բաղադրատոմս
- կես արքայախնձոր,
- մեկ լիտր ջուր։
Պատրաստման եղանակը. մաքրեք, մանր կտրատեք արքայախնձորը, խառնեք մեկ լիտր ջրի հետ։ Ամբողջ գիշեր թողեք՝ հաջորդ օրն օգտագործելու համար։
27.11.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ